Lenta.ru-ի փոխանցմամբ՝ 10 զինված խմբավորումներ միացել են Սիրիայում հրադադարի ռեժիմին։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ի կայքը, ըստ որի՝ այդ 10 խմբավորումների առաջնորդները հրադադարի ռեժիմին միանալու մասին փաստաթղթերը ստորագրել են Համա նահանգում։
Հաղորդվում է, որ այդպիսով հրադադարին իրենց հավատարմությունը հայտնած խմբավորումների թիվը հասավ 104-ի։ Դրա հետ մեկտեղ չի փոխվել գործընթացին միացած բնակավայրերի թիվը, որոնք կազմել են 1091։
Սիրիայում հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին։ Երաշխավորների դերում հանդես են գալիս Ռուսաստանն ու Թուրքիան։







































