Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում Brent ապրանքանիշի նավթի գինը 2015 թ. դեկտեմբերի 12-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 57 դոլարը: Այս մասին վկայում են առևտրի տվյալները:
WTI ապրանքանիշի նավթի փետրվարյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների գները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել են 0,32%-ով՝ մինչև 53,94 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան մատակարարումների ֆյուչերսների գները աճել են 0,40%-ով՝ մինչև 57,05 դոլար մեկ բարելի դիմաց: