Գերմանիայի կառավարությունը սառեցրել է 25 մլ եվրոյի տրանշը, որն առանձնացվել էր Եգիպտոսի զարգացման համար: Նման քայլը ձեռնարկվել է՝ կապված արաբական երկրում իրադրության սրմամբ: Այս մասին հայտնել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով նախարար Դիրկ Նիբելը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրա տվյալներով՝ այդ միջոցները նախատեսվել էին կլիմայի և շրջակա միջավայրի պաշտանության ոլորտում տարբեր նախագծերի իրականացման համար: Այդ գումարի մոտ 15 մլն դոլարը կտրամադրվի Հորդանանում ապաստան գտած սիրիացի փախստականների օգնությանը՝ հստակեցրել է նախարարը:
Նա վստահեցրել է, որ իրենք եգիպտացի ժողովրդին բախտի քմահաճույքին չեն թողնի:Նա նշել է, որ Գերմանիայի կառավարությունը նախկինի պես օգնություն կցուցաբերի հյուսիսաֆրիկյան երկրին՝ էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման, ինչպես նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման գործում:









































