ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մոտակա ժամերին (Երևանի ժամանակով օգոստոսի 16-ի գիշերը ) արտահերթ նիստ կգումարի, որպեսզի քննարկի երկրում տիրող իրավիճակը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հանդես էին եկել նման պահանջով:
Associated Press գործակալությունը, վկայակոչելով Եգիպտոսի առողջապահության նախարարությանը, հաղորդում է, որ Եգիպտոսում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 638-ի:
Միևնույն ժամանակ նշվում է է, որ տուժածների թիվը չի գերազանցում 4000-ը:









































