Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

ՀՀԿ-ի գամակը

ՀՀԿ-ն գումարել է Սերժ Սարգսյանի հետարձակուրդային շրջանի Գերագույն մարմնի առաջին նիստը, որի ընթացքում որոշվել է թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելիք թեկնածուի անունը: Արմեն Կարապետյան՝ Կապանի նախկին քաղաքապետ, Սյունիքի կուսակցական կառույցի խորհրդի անդամ:

Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքում մանդատը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Սյունիքի նախկին մարզպետ Լիսկայի՝ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո Սյունիքի մարզպետը հասարակական ճնշման տակ հրաժարական տվեց, իսկ նրա փոխարեն մի քանի շաբաթ հետո մարզպետ նշանակվեց պատգամավոր, ՀՀԿ-ական Վահե Հակոբյանը՝ Կապանի լեռնամետալուրգիական կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին: Եվ ահա, ՀՀԿ-ն լրացնում է թափուր մնացած մանդատը՝ առաջադրելով Արմեն Կարապետյանին, որի թեկնածությունն առաջ էր քաշել Սյունիքի կուսակցական խորհուրդը՝ Լիսկայի գլխավորությամբ: Այլ կերպ ասած, ՀՀԿ գործկոմը հաստատում է այն թեկնածությունը, որն առաջ էր քաշել Լիսկան: Թեև կարծեք թե պարզ է, որ Լիսկան իրականում առաջ է քաշել այն թեկնածությունը, որը նրան ասել են Երևանից:

Պակաս հավանական չէ նաև այն, որ Երևանից հենց Լիսկային են վստահել թափուր մանդատի թեկնածուի ընտրությունը տեղում: Այս դեպքում, Սերժ Սարգսյանի հետարձակուրդային գործունեության սկզբում, ՀՀԿ-ն, ըստ էության, վստահության մանդատ է տալիս Լիսկային՝ հավանության արժանացնելով նրա թեկնածությունը:

Սա, անշուշտ, Սերժ Սարգսյանի բավականին խոստումնալից վերադարձ է դեպի «քաղաքական թատերաբեմ»: Մնում է, որ Լիսկան պաշտոնապես նշանակվի Սերժ Սարգսյանի խորհրդական, առավել ևս, որ Հայաստանում նախագահի խորհրդականների ինստիտուտը, ըստ էության, վեր է ածվել գործազուրկ պաշտոնյաների բարոյահոգեբանական ռեաբիլիտացիայի և մխիթարության օբյեկտի:

Այս որոշումը առաջին հայացքից ամենևին առանցքային չէ Հայաստանի խնդիրների և ներքաղաքական ու արտաքին քաղաքական անցուդարձի համատեքստում, սակայն թիվ 38 ընտրատարածքի մանդատի թեկնածուի որոշման հարցում ներգրավելով Լիսկային ու նաև հետագայում ՀՀԿ գործկոմով հաստատելով նրա որոշումը՝ ՀՀԿ-ն, ըստ էության, հասարակությանը ցույց է տալիս, որ իրականում բացարձակապես մտադրություն չունի հենց այնպես հանձնել յուրայիններին: Կարող էին, չէ՞, Լիսկային հեռու պահել որոշումից, առավել ևս, որ տեղեկություններ տարածվեցին Հայաստանից նրա հեռանալու մասին: Սակայն Սերժ Սարգսյանն ու իշխող կուսակցությունըսրա փոխարեն պարզապես մարտահրավեր նետեցին հասարակությանը՝ ցույց տալով, որ Լիսկան իրենց համար անփոխարինելի է:

Սա նաև Սյունիքում Լիսկայի իշխանության դրսևորում էր: Այսինքն՝ նա թողել է պետական պաշտոնը, սակայն քանի որ Հայաստանում ոչ թե պետական, այլ կուսակցական-խմբային կառավարում է, ապա կարևոր է Լիսկայի կուսակցական պաշտոնի և դերակատարման ճակատագիրը: Իսկ այստեղ նա շարունակում է մնալ ձիու վրա, ինչը նշանակում է, որ Սյունիքը շարունակելու է Լիսկային ծառայել որպես գամակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում