Օրերս Վերա Բրեժնևան բոտեքսի դեմ է հանդես եկել: Ներարկումների դեմ իր բացասական վերաբերմունքը երգչուհին արտահայտել է Twitter-ի իր միկրոբլոգում: Բրեժնևան կոչ է արել աղջիկներին չուռեցնել շրթունքները և պլաստիկ վիրաբուժության չենթարկվել։
Վերան չի ամաչում իր բնական գեղեցկությունը ցուցադրելուց: Վերջերս նա մի լուսանկար է հրապարակել, որտեղ առանց դիմահարդարման է, սակայն այս լուսանկարը երկրպագուներին ընդհանրապես չի զարմացրել, և նրանք նույնիսկ հիացական մեկնաբանություններ են գրել նկարի տակ:







































