Ռուս լրագրողուհի Աննա Սահակյանին թույլ չեն տվել Բաքու մտնել: Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում: Լրագրողի խոսքերով՝ ադրբեջանական կողմն իրեն «անցանկալի անձ» է հայտարարել, իսկ մուտքն արգելելու պատճառ է դարձել իր հայկական ազգանունը:
Սահակյանը պատմել է, որ ինքը Մոսկվայից Ադրբեջանի մայրաքաղաք է մեկնել երկուշաբթի օրը՝ օգոստոսի 12-ին՝ նախապես ենթադրելով, որ իրեն Բաքու կարող են չթողնել:
Բաքվի օդանավակայանում մաքսային ծառայության պետը նրան նրբանկատորեն թեյ է առաջարկել, սակայն այդպես էլ թույլ չի տվել անցնել սահմանը՝ առաջարկելով փոխել ազգանունը և կրկին գալ:
Այս կապակցությամբ Ադրբեջանի կողմից պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չեն եղել:







































