Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով Ադրբեջան կմեկնի: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Ըստ հաղորդագրության՝ Գյուլը կժամանի Ադրբեջանի Գաբալա քաղաք՝ թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի հերթական գագաթնաժողովին մասնակցելու համար:
Նախագահի հետ միասին իրենց «կրտսեր եղբայներին» կայցելեն նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրիմը և նախագահի աշխատակազմի քարտուղար Մուստաֆա Իսենը:









































