ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների գործողության երկարացումը խախտում է միջուկային համաձայնագիրը՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր Ատոմային էներգետիկայի հարցերով իրանական կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ Ամանոյի հանդիպման մասին, որի ընթացքում նա գոհունակություն էր արտահայտել՝ կապված միջուկային համաձայնագրի կատարման ընթացակարգի հետ։
Ռուհանիի խոսքով՝ ԱՄՆ-ը Իրանի հանդեպ ընտրել է այնպիսի ուղի, որը կտանի ամերիկյան կառավարության հանդեպ միջազգային վստահության զգալի նվազման։
Ռուհանին ևս մեկ անգամ հաստատել է երկրի հանձնառությունը միջուկային համաձայնագրով պարտավորություններին, ինչպես նաև ընդգծել, որ Իրանը չի լինի պայմանագրի պայմանները խախտող առաջին երկիրը։








































