Ազգային ժողովն ընդունեց «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի համաձայն՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի արարողակարգային ծախսերը գաղտնի են լինելու:
«Առաջին լրատվական»- ի հետ թեմայի շուրջ զրույցում Գյումրու «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը նշեց, որ նման քայլերը, որոնք նորություն չեն մեր երկրում, ուղղված են առավել մեծ ռիսկեր ստեղծելուն՝ ծախսումների արդարության տեսանյունից, և այն հաշվով, որ մենք չիմանանք, թե մեր փողերն ինչպես են տնօրինվում. «Նույնիսկ հնարավոր է, որ ընդհանուր գումարները գաղտնագրեն, թե, օրինակ, մեկ տարվա ընթացքում վարչապետի արարողակարգային կարիքների համար ինչքան է ծախսվել»:
Լ. Բարսեղյանի դիտարկմամբ՝ «Գնումների մասին» օրենքում այս փոփոխությունների իրականացումը թափանցիկության, հաշվետվողականության շատ կարևոր սկզբունքներին դեմ քայլ է. «Կարող են առաջ գնալ և հետզհետե նախարարներին, փոխնախարարներին էլ ընդգրկել այդ ցուցակում»:
«Կարող են խոստանալ թափանցիկություն, հաշվետվողականություն, բայց անել բացարձակ հակառակ գործողություններ: Այլևս չենք իմանալու, թե Սերժ Սարգսյանը ում հարսանիքին գնաց մեր փողերով գնված օդանավով, ինչքան փող ծախսեց այդ ուղևորության վրա»,- ընդգծեց Լևոն Բարսեղյան հավելելով, որ եթե պետք լինի հարկերն ու տուրքերը կավելացնեն, որպեսզի փողը քչություն չանի:
Մանրմասները՝ տեսանյութում:









































