ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այդ պաշտոնում իր վերջին մամլո ասուլիսում հայտարարել է, որ կազմակերպությունը հուսախաբ է արել սիրիացի ժողովրդին՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Հալեպն այժմ «դժոխքի» հոմանիշն է»,-ասել է նա։
«Մենք բոլորս հուսախաբ արեցինք Սիրիայի ժողովրդին։ Խաղաղությունը կգերիշխի միայն այն ժամանակ, երբ նրան ուղեկցեն կարեկցանքը, արդարությունն ու նողկալի հանցագործությունների համար պատասխանատվությունը»,-հավելել է Պան Գի Մունը։
Ուրբաթ հայտարարվել էր, որ Սիրիայի բանակն ավարտել է Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղծել Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ հայտարարել էր ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը։








































