Friday, 03 07 2026
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե

Բա ինչո՞ւ մի հատ չհայհոյեցիք նախագահին. «Այ, եթե ես լինեի». «Առավոտ»

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «1992, թե 1993 թվականին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում հանդիպեց մտավորականների հետ։ Տաղանդավոր լրագրող և իմ լավ բարեկամ Գրիգոր Բաբայանը (որը, ցավոք. Հիմա մեզ հետ չէ) ջախջախիչ հոդված գրեց ընդդիմադիր «Երկիր» թերթում։ Հոդվածի վերնագիրն էր՝ «Նախագահ-մտավորականներ՝ 0։0»,- այսինքն՝ ոչ մտավորականներն են խելքին մոտ հարց տվել, ոչ էլ նախագահն է լուրջ բան պատասխանել։

Դրանից հետո շատ բան չի փոխվել։ Կշտամբանքները նույնն են՝ ինչու են հանդիպել, ինչու են հենց նրանց կանչել, ինչու նրանք այս հարցը տվեցին, իսկ այն հարցը չտվեցին։ «Այ, եթե ես լինեի»։ «Բա ինչու մի հատ չհայհոյեցիք նախագահին»։ «Սրանք մտավորական չեն, մտավորական են կոշտ «ռ»-ով» (այդպես ասողները, հավանաբար, ակնարկում են, որ իրենք մտավորական են փափուկ «ր»-ով)։ «Հայաստանում մտավորական չի մնացել» (բացի իրենցից՝ նկատի ունեմ)։ «Ընդհանրապե՞ս ի՞նչ է մտավորականը՝ նման բան չկա։ Եվ այլն։

Որտեղի՞ց է այդ ագրեսիվ ինքնավստահությունը, հապճեպ դատելու և դատավճիռ կայացնելու մոլուցքը։ Ցանկացած մարդ, այդ թվում՝ պաշտոնյա, զրույցի է կանչում այն մարդկանց, որոնց հետ ինքն է ցանկանում զրուցել։ Ամեն մի հրավիրված իրավունք ունի ընդունելու կամ մերժելու հրավերը։ Հրավիրվածներից յուրաքանչյուրը կարող է խոսել այն խնդիրների մասին, որոնք իրեն են հուզում։ Ինձ, օրինակ, չի թվում, որ ռաբիս երաժշտությունը Հայաստանի թիվ մեկ խնդիրն է։ Բայց դա չի նշանակում, որ ես պետք է մեղադրեմ Հովհաննես Չեքիջյանին, թե ինչու է նա հենց այդ հարցը բարձրաձայնել։ Եվ ամենակարևորը. Մնացածը, ում չեն հրավիրել, հնարավորություն ունեն իրենց կարծիքը, իրենց քննադատությունը, անգամ իրենց հայհոյանքները բարձրաձայնելու զանազան, առաջին հերթին՝ համացանցային հարթակներում։ Քաղաքացիական արիությունն ու խիզախությունը գործի դնելու բազմաթիվ հնարավորություններ կան»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում