Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի ռազմածովային ուժերի ռազմանավը որսացել է ամերիկյան ստորջրյա նավ, որը չի ունեցել անձնակազմ։
Միջադեպը գրանցվել է դեկտեմբերի 15-ին, Հարավ-Չինական ծովում՝ Սուբիկ-Բեյ ծովածոցի հյուսիս-արևմուտք։ ԱՄՆ-ի ներկայացուցիչների խոսքերով՝ առանց անձնակազմի այդ սարքը օգտագործվել է USNS Bowditch օվկիանոսագրական նավի կողմից.
«Դա եղել է ինքնիշխան պաշտպանված իմունիտետով, նրա վրա անգլերենով եղել է հստակ գրություն, որ այն չի կարելի դուրս բերել ջրից։ Այն ամերիկյան սեփականություն է»։
ԱՄՆ-ը դիվանագիտական խողովակներով բողոք է հայտնել Չինաստանին, որին չինական կողմը դեռ չի պատասխանել։







































