Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 15-ին Բիշքեկում հանդիպել է Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ:
Ինչպես հաղորդում է ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության գործունեությունը, ԵԱՏՄ-ի անդամ պետությունների միջև տնտեսական ինտեգրացման գործընթացների հետագա զարգացման հրատապ խնդիրները, ինչպես նաև ապագա համատեղ աշխատանքի գերակա ուղղությունները:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ 2016 թվականի արդյունքներով Ղրղըզստանը Եվրասիական միությունում լավագույն տնտեսական դինամիկան է արձանագրել կարևոր այնպիսի ցուցանիշների գծով, ինչպիսիք են ՀՆԱ-ի աճի տեմպերը, ներդրումները հիմնական կապիտալում, շինարարական աշխատանքների ծավալը:
Հանդիպման ընթացքում նախագահ Աթամբաեւը և ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել ինտեգրացման խորացման համալիր միջոցառումներն ակտիվացնելու օգտին, որոնք նախևառաջ վերաբերում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացմանը:









































