ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմից Մոսկվայի տարածքում ծրագրված ահաբեկչությունների շարքը։ Այս մասին հաղորդում է RIA-ն՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը։
Ծառայության տարածած հայտարարությունում նշվում է, որ դիվերսիոն-ահաբեկչական խմբում ներգրավված են եղել Տաջիկստանի և Մոլդովայի քաղաքացիներ, որոնք ծրագրել էին մեծ հզորությամբ ինքնաշեն պայթուցիկների կիրառմամբ մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացնել:
Տեղեկատվության համաձայն՝ գրոհայիններն ահաբեկչական հարձակումները նախապատրաստում էին ԴԱԻՇ-ի՝ Թուրքիայում գտնվող ղեկավարներից մեկի ուղիղ հրահանգով:
Նշվում է, որ Մոսկվայում ձերբակալվել է խմբի 4 անդամ, առգրավվել են զենքեր, պայթուցիկ նյութեր։










































