Ազգային ժողովի նոր կանոնակարգ օրենքը զգալիորեն բարելավվել է: Սակայն կանոնակարգ օրենքում նախագծի հեղինակները լիարժեքորեն չեն վերծանել Սահմանադրությամբ նախատեսված ԱԺ վերահսկողական լծակները: Այս մասին ԱԺ այսօրվա նիստում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Նրա խոսքով՝ այս օրենսգրքի հիմնական թերացումը վերաբերում է խորհրդարանական վերահսկողությանը: Պատգամավորը օրենքի հեղինակներին կոչ արեց վերանայել հատկապես խորհրդարանական վերահսկողության բաժինները. «Թերությունները վերաբերում են խորհրդարանական համակարգի վերահսկողության ամբողջ ինստիտուտին: Կանոնակարգ- օրենքում նախագծի հեղինակները լիարժեքորեն չեն վերծանել խորհրդարանական օրենքի վերահսկողության համակարգը, կոչ եմ անում այդ բաժիններին ևս մեկ անգամ անդրադառնալ»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































