ԱԺ արտահերթ նիստում այսօր վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը: Նա խնդրեց վերականգնել գրանցման պատկերը: «Մարդիկ կան, ովքեր, ներկա չլինելով, գրանցված են, և գրանցման էկրանին նրանց կանաչ լույսն է վառված»,- նշեց պատգամավորը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ, սովորաբար, քվեարկություններից հետո է պատկերը վերականգնվում, ոչ թե քվեարկությունից առաջ:
Դահլիճից Պողոսյանին մեղադրեցին` հո գործ տվո՞ղ չես: «Արխային, ուրախ եմ, եթե, հանուն իմ ազգի ու օրենքի, կարելի է գործ տվող համարվել, թող տենց էլ լինի»,- արձագանքեց Թևան Պողոսյանը:







































