Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ ներգրավված է եղել ցանցահենային հարձակումների մեջ, որոնք ազդել են ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա։ Այս մասին հաղորդում է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով հետախուզության իր աղբյուրներին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ բարձր է հավանականությունը, որը Ռուսաստանի նախագահը հրամաններ է տվել, թե ինպես վարվել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելու հետևանքով ստացված տեղեկատվության հետ։ Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ցանցահենային հարձակման կարգադրություն տվել է Պուտինը, ինչը մեկնաբանվում է Հիլարի Քլինթոնի դեմ «անձնական վենդետայով»՝ կապված 2011թ․ Պետդումայի ընտրությունների մասին հայտարարության հետ։ Քլինթոնը հայտարարել էր, որ ընտրությունները ազատ և արդար չեն եղել։
Աղբյուրները նշում են, որ ՌԴ նախագահը ավելի ուշ այլ նպատակների վրա է կենտրոնացել՝ ցույց տալ ամերիկյան քաղաքական համակարգի կոռումպացված լինելը և ԱՄՆ-ից հեռացնել նրա դաշնակիցներին։










































