ԱՄՆ-ը որոշում է ընդունել մեղմացնել միակողմանի պատժամիջոցները «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության դեմ՝ ունենալու այդ ընկերությունից հատուկ թվային սարքավորում ձեռք բերելու հնարավորություն։ Այս մասին TASS գործակալությանը հայտնել է Պետդեպի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը նման քայլի գնալու որոշում է ընդունել OSDCAM4060 էլեկտրաօպտիկական սենսորի ձեռքբերման նպատակով, որը կիրառվում է Բաց երկնքի պայմանագրի շրջանակում՝ ռուսական դիտորդական ինքնաթիռներում։
Նրա խոսքով՝ այդ գնումն ամերիկյան կողմին կտա հնարավորություն ավելի լավ գնահատելու Ռուսաստանի կողմից պայմանագրի կատարումը։









































