Ամերիկացի դերասան Ջոնի Դեպը հրաժարվել է դերասանուհի Էմբեր Հերդին վճարել 6․8 միլիոն ԱՄՆ դոլար, որը նախատեսված է ամուսնալուծության մասին համաձայնագրով, հաղորդում է Daily Mail-ը։
Տեղեկատվության համաձայն՝ Դեպը չի ցանկանում Հերդին վճարել, քանի որ վերջինս հրապարակավ հայտարարել է բռնության մասին և այս թեմայով բաց նամակ է հրապարակել։ Ինչպես կարծում է դերասանը, նախկին կինն այսպիսով խախտել ամուսնալուծության մասին իրենց համաձայնագիրը։
Սակայն Հերդն իր ելույթներում չի հիշատակել Դեպի անունը։ Դերասանուհի փաստաբանները Լոս Անջելեսի Գերագույն դատարանին խնդրում են միջոցներ ձեռնարկել և ստիպել Դեպին նախկին կնոջը վճարել պայմանավորած գումարը։













































