Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ծավալը կազմում է 4 մլրդ դոլար և մշտապես աճում է: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
«Ներկայումս Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ծավալը կազմում է 4 մլրդ դոլար և ընդլայնման տենդենցներ ունի»,- ասել է Ալիևն՝ ընդգծելով, որ Ադրբեջանը Ռուսաստանի ռազմական տեխնիկայի գլխավոր գնորդներից մեկն է:









































