Հնդկաստանի մուսուլման ղեկավարները կոչ են արել աղջիկներին զերծ մնալ իրենց լուսանկարները Facebook-ում ու այլ սոցցանցերում տեղադրելու մտքից, հաղորդում է The Indian Express-ը:
Հոգևոր առաջնորդները բացատրել են, որ իսլամադավան կանանց արգելված է ցուցադրել «իրենց գեղեցկությունը» օտար տղամարդկանց:
Հոգևոր առաջնորդները խորհուրդ են տալիս սոցցանցը օգտագործել օգտակար գործերի, այլ ոչ թե սիրախաղի համար, նկատելով, որ իսկական ընկերություն համացանցի միջոցով հնարավոր չէ ձեռք բերել:
Նման հայտարարություն արել են սուննի ու շիա մուֆթիները, որոնք ներկայացնում են Հնդկաստանում մուսուլմանների խորհրդատվության հեռախոսային գիծը:
The Telegraph-ը նկատում է, որ մուֆթիների կոչերին հետևելը բարդ կլինի: Հնդկաստանում ավելանում է միջին խավի ներկայացուցիչների թիվը, որոնք հաճախ են օգտագործում Facebook-ը:





































