Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց. «Դուք հնարամտորեն առաջարկում եք մի տարբերակ, որից բարոյապես ոչ ոք չի կարող խուսափել, բայց հասարակությունը հասկանում է, որ 1000-ական դրամները չպետք է վճարեն նրանք, ովքեր աղքատության շեմը չեն հաղթահարել, կրկնակի, եռակի պիտի մուծեն բարձր աշխատավարձ ստացողները, քառակի պիտի մուծեն հաուստները: Այս ուղղությամբ պետք է տանել այս նախագիծը»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































