Sunday, 05 07 2026
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել

Պայթյուն չի լինի. 98-ից հետո ամբիցիա ունեցող մարդկանց մուտքը իշխանական բուրգի վերնամաս արգելվեց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս Արծրուն Պեպանյանը:

Պարոն Պեպանյան, նախընտրական այս փուլն ինչպե՞ս եք գնահատում: Հայտարարվեց, որ ՀԱԿ ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանը: Հայաստանը արդիականանալու ներուժ չունի՞:

– Մենք գտնվում ենք քաղաքական մտքի խոր ամլության փուլում: Դրա վառ ապացույցն է այն, որ քաղաքական դաշտում հիմնականում նրանք են, ովքեր ժամանակին մեղադրվում էին երկիրը անդունդ տանելու մեջ, իսկ հիմա պայքարում են նրանց դեմ, ում հիմա է ներկայացվում նույն մեղադրանքը: Այլ լուրջ հոսանք չկա: Քաղաքական մտքի այս ամլությունն ունի իր բացատրությունը. ավելի քան հազար տարի պետություն չունենալով` մենք մեր ուղեղը չենք մարզել մեծ խնդիրների լուծում գտնելով: Ու հիմա գերբարդ մեր իրականությանը նայում ենք կենցաղային մանր խնդիր լուծողի մոտեցումով, դրա համար էլ ելքը չենք տեսնում: Առաջին հանրապետության շրջանի մեր մեծերը տխրությամբ փաստել են, որ հայությանը խեղդում է մտավոր մակերեսայնությունը: Ու այդ մակերեսայնությունը թույլ չի տալիս, որ կարդան ասածս մեծերին, մինչդեռ նրանք նկարագրել են ելքի ուղին:

Տեսակետ կա, որ իշխանությունը փորձում է վերահսկելի ընդդիմություն ստեղծել, և դրա համար Գագիկ Ծառուկյանին հետ բերելու անհրաժեշտություն առաջացավ: Համամի՞տ եք: Ի վերջո ինչո՞ւ է վերադառնում Ծառուկյանը:

 – Եթե մեր երկրում միլիարդատերը մտնում է քաղաքականության մեջ, ապա նա կամ իշխանությունների պրոյեկտ է, կամ դրսի հզոր ուժերի աջակցությունն է վայելում: Եթե ոչ մեկն է, ոչ մյուսը, ապա արժանանում է Սուքիասյանի ճակատագրին: Թե ինչու է վերադառնում Ծառուկյանը, հետո կպարզվի: Ասել եմ թե՛ 2006-ին, թե՛ հիմա եմ կրկնում` ԲՀԿ-ն կարող էր և  դրական դերակատարություն ունենալ երկրի կյանքում, եթե գնա ճիշտ ճանապարհով: Այդ ճանապարհը ես նկարագրել եմ 2006-ին ԲՀԿ ակտիվի առաջ ունեցած դասախոսության մեջ, բայց իրենք գնացին այլ ճանապարհով:

Ի՞նչ կարծիք ունեք ձևավորվող դաշինքների վերաբերյալ: Որքանո՞վ դրանք կարող են հաջողել, իրական այլընտրանք դառնալ իշխանությանը: Դրա հնարավորությունը տեսնո՞ւմ եք արդյոք:

-Այսօր ծանրակշիռ ընդդիմադիր քաղաքական ուժ չկա: Բոլորը փոքր մեծություններ են, ու դրանց միավորումը նույնպես փոքր մեծություն է լինելու: Տեսականորեն հնարավորություն կա ակտիվացնել վհատությանը տրված ժողովրդին, բայց դա անել կարող են ազգայնականություն կրող շրջանակները: Մինչդեռ քաղաքական դաշտում եղածները այդ հատվածից չեն:

Ըստ Ձեզ՝ կա՞ ՀՀԿ-ում ներկուսակցական ինտրիգ, արդյոք պայթյուն կարո՞ղ է լինել հենց ներսից:

– Խմորումներ եղել են ժամանակին, ու կառավարության ներկա` մարդամոտ վարքը, դրա արդյունք է: Չեմ կարծում, թե պայթյուն կլինի: 1998-ից հետո, երբ ամբիցիաներ ունեցող պաշտոնյաները պայթյուն իրականացրին, իշխանությունները դրանից դաս առան ու այլևս արգելվեց ամբիցիա ունեցող մարդկանց մուտքը իշխանական բուրգի վերնամաս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում