«Քրդստանի ազատության բազեներ» խմբավորումը ստանձնել է Ստամբուլում մոտ 30 մարդու կյանք խլած ահաբեկչությունների պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով խմբավորման հայտարարությանը։
Խմբավորման անդամների խոսքով՝ պայթյուններն ուղղված չեն եղել անմիջականորեն թուրք ժողովրդի դեմ։ Հարձակման թիրախ է հանդիսացել ոստիկանական ավտոբուսը։







































