Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Ադրբեջանում երիտասարդ ակտիվիստներ Գիյաս Իբրահիմովի ու Բայրամ Մամեդովի նկատմամբ կայացված դատավճիռը։
Հայտարարությունում ընդգծվել է, որ ակտիվիստների նկատմամբ կայացվել են խիստ դատավճիռներ, նրանք դատապարտվել են 10 տարվա ազատազրկման և հատուկ մտահոգություն է հայտնել կալանավորման ժամանակաշրջանում նրանց հանդեպ ցուցաբերված անմարդկային վերաբերմունքի համար.
«ԵՄ-ն ակնդետ հետևել է նրանց գործերին ու մասնակցել է դատական նիստերին»։ ԵՄ-ն Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել արդար ու թափանցիկ դիտարկել այդ գործերը՝ երկրի միջազգային պարտավորությունները հարգելուն համապատասխան։
Ավելի վաղ երկու ակտիվիստներին կալանավորել էին Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին գրառումներ կատարելու համար։ Նրանց մեղավոր են ճանաչել թմրանյութեր օգտագործելու համար։







































