«Հայաստանում դատապարտյալների պահման վայրերը չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին, սա բյուջետային միջոցների սակավության ադյունք է, բացի դրանից՝ դա նաև մեր մենթալիտետից է բխում. մենք դեռևս չենք հասկանում, որ կալանավայրերը ևս մարդկանց բնակավայր են և պետք է ունենան նորմալ պայմաններ, որովհետև դեռևս փաստ չէ, որ եթե նույնիսկ մարդը դատապարտված է, ապա մեղավոր է այդ արարքի մեջ: Կան մարդկային արժանիքներ, որոնք պետք է պահպանվեն ամենուր: Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված երթին ժամանակ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց փաստաբան Հարություն Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ «Սասնա ծռեր»-ի կալանավորված անդամները իրենց պահման վայրերից չեն դժգոհում, քանի որ նրանք քաղաքական ակցիա են իրականացրել և այդ դեպքում իրենց սոցիալական պայմաններից դժգոհելը բնականաբար տեղին չէ: «Սակայն մանավանդ վիրավորվածների հետ կապված՝ որոշակի խնդիրներ են ի հայտ եկել»,- նշեց փաստաբանը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































