Նիգերիայի հյուսիսարևելյան Մադագալի քաղաքում ահաբեկչությունը 56 մարդու կյանք է խլել, ևս մոտ 60 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ահաբեկչությունը տեղի է ունեցել մարդաշատ շուկայում։ Երկու կին մահապարտներ գործի են դրել պայթուցիկ սարքերը։
Իշխանություններն ահաբեկչությունը կապում են «Բոկո Հարամ» արմատական իսլամիստական խմբավորման հետ։
Շուկաներում, ավտոբուսային կայաններում և այլ մարդաշատ վայրերում հարձակումների համար խմբավորումը որպես մահապարտ օգտագործում է դեռահաս աղջիկներին և երիտասարդ կանանց։







































