Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է երկրի զբաղվածության նախարարի պաշտոնում CKE Restaurants արագ սննդի ցանցի գլխավոր տնօրեն Էնդի Պազդերի թեկնածությունը։
Պազդերը հայտնի է բիզնեսի ավելորդ կարգավորման, ինչպես նաև արտաժամյա աշխատանքի վճարի մեծացման դեմ իր ելույթներով։ CKE Restaurants-ի մեջ են մտնում Carl’s Jr., Hardee’s, Green Burrito և Red Burrito արագ սննդի կետերը։ Տարեկան ընդհանուր հասույթը կազմում է մոտ 1.3 միլիարդ դոլար։









































