Sunday, 05 07 2026
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել

Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները` Խաչատրյանի տանը

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հանդես է գալիս ևս մեկ հետաքրքիր նախաձեռնությամբ: Դեկտեմբերի 22-ին ժամը 19:00 ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հովանու ներքո մշակութային օջախում կանցկացվի Ռիխարդ Շտրաուսին նվիրված երեկո:

«Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը և Խաչատրյանի անվան տրիոն DVV International-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ այս տարի ներկայացրին մի նոր նախագիծ, որի անդրանիկ երեկոն հունիսին տեղի է ունեցել թանգարանում: Այս նախագծի անունն է «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները` Խաչատրյանի տանը»: Առաջին երեկոն նվիրված էր Յոհաննես Բրամսին և նրան նվիրված թանգարաններին: Երեկոյի ընթացքում Խաչատրյանի անվան տրիոյի երաժիշտները, ինչպես նաև ալտահար Մաքսիմ Նովիկովը և երգչուհի Աննա Մայիլյանը ներկայացրին Բրամսի կամերային ստեղծագործությունները: Բացի այդ, երեկոյի ընթացքում երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը ներկայացրեց Բրամսի կենսագրությունը, պատմեց թանգարանների գործունեության մասին: Այս միջոցառումը շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց: Մենք փորձեցինք այն դարձնել շարունակական»,-նշում է տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը:

«Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները` Խաչատրյանի տանը» նախագծի շրջանակում դեկտեմբերի 22-ին նմանատիպ երեկո կանցկացվի, որը կնվիրվի Ռիխարդ Շտրաուսին, Գերմանիայում նրա թանգարանին, ինչպես նաև նրա կամերային ստեղծագործություններին:

«Դիմեցինք ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությանը, որն աջակցեց մեզ նախագիծն իրականացնելու հարցում: Համերգային երեկոյի ընթացքում մեզ կմիանա ալտահար Մաքսիմ Նովիկովը, կկատարենք Շտրաուսի ստեղծագործություններից: Մենք կապվել ենք Գերմանիայում Շտրաուսի թանգարանի տնօրինության հետ, նրանք մեզ ուղարկելու են նյութեր` սլայդշոու պատրաստելու համար: Դեռևս հնարավորություն չկա, որ Գերմանիայի թանգարաններից ներկայացուցիչ հրավիրենք Հայաստան: Հուսով ենք, որ ծրագիրը շարունակական կդառնա, և մենք ապագայում կկարողանանք թանգարաններից ներկայացուցիչներ հյուրընկալել»,-հավելում է Արմինե Գրիգորյանը:

Տուն-թանգարանի տնօրենը շեշտում է, որ Գերմանիան երաժշտական աշխարհին է նվիրել բազմաթիվ մեծ կոմպոզիտորներ և գլուխգործոցներ: Հենց դրանով է պայմանավորված այն փաստը, որ հայաստանյան թանգարանն անդրադարձ է կատարում գերմանական երաժշտական կառույցներին: Խաչատրյանի տուն-թանգարանում նախատեսում են հետագայում անդրադառնալ նաև այլ երկրների թանգարաններին: Իսկ հաջորդ տարի, Արմինե Գրիգորյանի փոխանցմամբ, ցանկություն կա կազմակերպել Լյուդվիգ վան Բեթհովենին նվիրված նմանատիպ երեկո: Արմինե Գրիգորյանը վստահ է, որ նման ծրագրի շնորհիվ Խաչատրյանի տուն-թանգարանն առավել ճանաչելի է դառնում Գերմանիայի տարբեր թանգարաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում