Բելգիացի նկարիչ Բեատրիս Վան Լանդեգեմը Բելգիայի հարավային Լուվիեր քաղաքում գտնվող իր արհեստանոցում ստեղծում է իրական երեխայի նման տիկնիկներ: Տիկնիկների շարքը կոչվում են Reborn Babies («Վերածնված երեխաներ»):
Reuters գործակալության ներկայացրած ֆոտոշարքում երևում է նրա աշխատանքային գործընթացը: Նա բնականին մոտ ներկում է տիկնիկի մարմնի բոլոր հատվածները, ստեղծում բնականին մոտ մազեր ու հայացք:
Տիկնիկների քաշը համապատասխանում է իրական փոքրիկ երեխայի քաշին:
Օրորոցում պառկած տիկնիկին հնարավոր է նույնիսկ շփոթել երեխայի հետ:









































