Թուրքիայի սահմանի մոտ երեկ կրկին հարձակման է ենթարկվել Հալեպ-Երևան ավտոսուբը։ Առևանգվել է հայ 4 տղամարդ, նախնական տվյալներով՝ 3-ն ուղևորներ են, 1-ը՝ վարորդն է։Այս մասին հայտնում է «Երկիր մեդիա»-ն:
Առևանգվածների ճակատագիրն այնհայտ է։
Հալեպի «Երկիր մեդիա»-ի թղթակցի հաղորդմամբ, ավտոբուսում եղել են նաև ազգությամբ հայ կանայք և աղջիկներ, որոնք վերադարձել են Հալեպ։
Նախօրեին էլ Նոր գյուղ թաղամասում դիպուկահարի կրակոցից 30-ամյա մի հայ տղամարդ է վիրավորվել։ Բարեբախտաբար, վիրավորումը ծանր չէ։









































