Friday, 03 07 2026
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա

Վարչապետի խոսքից ավելի որևէ մեկը որևիցե բան չկարողացավ ասել. Գալուստ Սահակյան

Մեզ մոտ, եթե ընդդիմություն է, պետք է միշտ խոսի, որ ամեն ինչ շատ լավ չէ, հարկավոր է բանալի ճարել և գնալ առաջ: Վարչապետի խոսքից ավելի որևէ մեկը որևիցե բան չկարողացավ ասել: Մինչ իր ելույթն սկսելը այս մասին ԱԺ այսօրվա նիստում 2017թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Նախքան իմ ելույթի բովանդակային մասին անցնելը, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին ու անհատ պատգամավորներին` 2017 թվականի պետական բյուջեի նախագծի շահագրգիռ, քննադատական եւ համակողմանի քննարկումների համար:

Պետական բյուջեի նախագիծն արտացոլում է հանրապետությունում առկա քաղաքական, սոցիալական ու տնտեսական իրավիճակը եւ միեւնույն ժամանակ նշում զարգացման ուղիներն առաջիկա ժամանակահատվածում: Հենց այդ կարեւորությամբ էլ պայմանավորված էին Ազգային ժողովում տեղի ունեցած շահագրգիռ քննարկումները քաղաքական տարբեր ուժերի եւ անհատ պատգամավորների մասնակցությամբ:

2017 թվականին պլանավորվող հարկաբյուջետային հիմնական ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք բավականաչափ հուսադրող են եւ կառավարության ծրագրի իրականացման պարագայում որոշակի նախադրյալներ կստեղծվեն տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովման համար: Մասնավորապես, առաջիկա տարում ըստ պետական բյուջեի նախագծի՝ տնտեսական աճը կկազմի 3.2 տոկոս, արդյունաբերությունը կաճի 5.5 տոկոսով, գյուղատնտեսությունը` 4.0 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ 2.8 տոկոսով: Իհարկե, զարգացման նման մակարդակը դեռեւս չի կարող բավարար լինել տնտեսական արագ առաջընթացի համար, սակայն այն հնարավորություն է տալիս ստեղծել որոշակի հիմք` տնտեսության բնականոն գործունեության ապահովման եւ հետագա զարգացման համար:

Զերծ մնալով վերջին տարիներին գրանցված դրական զարգացումների արձանագրումից՝ ցանկանում եմ հիմնական ուշադրությունը հրավիրել առաջիկա տարվա ընթացքում մեր հիմնական անելիքների եւ քայլերի վրա:

Կարծում եմ՝ 2017 թվականի պետական բյուջեի նախագիծն արտացոլում է մեր երկրում առկա տարաբնույթ խնդիրները եւ դրանց լուծման հնարավորությունները: Մենք գիտակցում ենք, որ մեր ֆինանսական հնարավորությունները դեռեւս բավարար չեն գոյություն ունեցող բոլոր հիմնախնդիրների համապարփակ եւ ամբողջական լուծման համար: Սակայն, միեւնույն ժամանակ, համոզված ենք, որ առկա բյուջետային միջոցներն առավելագույն արդյունավետությամբ օգտագործելով՝ կկարողանանք շոշափելի առաջընթաց ապահովել հանրապետությունում գոյություն ունեցող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

Կառավարության քաղաքականությունը պետք է ուղղված լինի բնակչության կենսամակարդակի շարունակական բարելավմանը, որն ապահովելու համար պարտավոր ենք համատեղ գործադրել մեր բոլոր հնարավորություններն ու ջանքերը: Պետք է միջոցներ ձեռնարկել սոցիալական հիմնահարցերի լուծման, բնակչության սոցիալապես խոցելի խավերի առավել արդյունավետ պաշտպանության եւ սոցիալական աջակցության մատչելիության ապահովման ուղղությամբ:

Մեր կարեւորագույն խնդիրներից մեկն էլ երկրի ողջ ներուժի արդյունավետ օգտագործումն է` հասարակության լայն շերտերի ներգրավմամբ: Երկրում կուտակված բազմաբնույթ հիմնախնդիրների լուծումը պահանջում է տնտեսական ծավալուն բարեփոխումների իրականացում` առաջին հերթին ավելի ազատ մրցակցային դաշտի ձեւավորման եւ գործարար միջավայրի բարելավման նպատակով: Մենք պետք է ստեղծենք համապատասխան պայմաններ, որպեսզի ձեռնարկատիրական հակումներ ունեցող յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա իրացնել իր գործարար ներուժը` զերծ մնալով բյուրոկրատական քաշքուկից ու պետական մարմինների անհարկի միջամտությունից, եւ այս ուղղությամբ առաջին քայլերը, կարծում եմ, տեսանելի են բոլորի համար:

Գնահատանքի են արժանի վերջին տարիներին տնտեսական կայունության ապահովման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացված քայլերը: Չնայած արտաքին անբարենպաստ միջավայրին՝ մեր երկիրը խուսափեց ցնցումներից եւ ոչ ցանկալի տնտեսական ու սոցիալական զարգացումներից: Իհարկե, արձանագրված արդյունքները չեն կարող բավարար համարվել կայուն եւ երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման համար: Մենք դա գիտակցում ենք եւ հաստատակամ ենք անհրաժեշտ քայլերի իրականացման միջոցով ապահովել այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ նախադրյալներ: Մենք չպետք է բավարարվենք ձեռք բերածով, այլ պետք է շարունակենք նոր ծրագրեր իրականացնել երկրում տնտեսական նոր որակի աճի ապահովման համար: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր վրա զգա իրականացվող բարեփոխումների դրական ազդեցությունը: Գործարար աշխարհի յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է զգա իշխանությունների հաստատակամությունը եւ պատրաստակամությունը իրեն աջակցելու եւ գործունեության համար բարենպաստ միջավայր ստեղծելու գործում: Մեր հիմնական խնդիրն է նոր լուծումների եւ մոտեցումների մշակման միջոցով հասնել կայուն զարգացման եւ ավելի ամրապնդել Հայաստանի դիրքերը տարածաշրջանում:

Հատկապես ուզում եմ կարեւորել երկրում սոցիալական համերաշխության ապահովումը, որը, իմ խորին համոզմամբ, անհրաժեշտ երաշխիք է քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների սահուն ընթացքի ապահովման համար: Դա, առաջին հերթին, ենթադրում է նոր մոտեցումներ սոցիալական խնդիրներին` հիմնական շեշտը դնելով արդարացի եւ հասցեական սոցիալական աջակցության վրա: Հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է ուղղված լինի ինչպես պետական եկամուտների հավաքագրման մակարդակի բարձրացմանը, այնպես էլ դրանց հաշվին իրականացվող պետական ծախսերի արդյունավետության ապահովմանը: Բոլոր պետական մարմինները պետք է ապահովեն առավելագույն արդյունք յուրաքանչյուր ծախսված բյուջետային միջոցից: Այսօր քան երբեւէ, ստեղծված տնտեսական իրավիճակը մեզանից պահանջում է պետական միջոցների ավելի ռացիոնալ եւ նպատակային օգտագործում՝ համապատասխան մեխանիզմների ներդրմամբ բացառելով բյուջետային միջոցների անարդյունավետ օգտագործումը, առավել եւս՝ փոշիացումը: Ինչպես հիշում եք, հենց այս մոտեցումների վրա էր կառուցված նաեւ կառավարության ծրագիրը, որը մենք հավանության արժանացրինք բոլորովին վերջերս:

Գաղտնիք չէ, որ կառավարության առջեւ ծառացած կարեւոր խնդիրներից մեկը ներդրումային միջավայրի հետագա բարելավումն է եւ նոր ներդրումների ներգրավումը: Իհարկե, 2017 թվականին կանխատեսվող 3.2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը հարաբերականորեն վատ ցուցանիշ չէ եւ կարող է որոշակի հիմք հանդիսանալ  տնտեսության զարգացման նախադրյալների ձեւավորման համար: Սակայն մենք հասկանում ենք, որ նման մակարդակը բավարար չէ հասնելու մեր հավակնություններին համարժեք սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակին: Այս առումով լրացուցիչ քայլեր պետք է իրականացնել գործարար միջավայրի բարելավման եւ ներդրումների ներգրավման ուղղությամբ: Առավել քան վստահ եմ, որ չնայած մեր ունեցած դժվարություններին՝ մեր երկիրն ունի մի շարք առավելություններ, որոնց բացահայտումը եւ ճիշտ ներկայացումը կարող են Հայաստանը գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրողների համար:

Հարկ եմ համարում նշել, որ երկրի տնտեսական առաջընթացի ապահովման կարեւոր երաշխիքներից մեկը տնտեսական գործունեության իրականացման եւ ընդլայնման հեռանկարների առկայությունն է: Դա պահանջում է տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկություններին անհրաժեշտ օժանդակության եւ աջակցության ցուցաբերում: Պետք է գործուն մեխանիզմներ ներդնել պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացման ուղղությամբ, ինչն էականորեն կնպաստի վերոնշյալ խնդիրների լուծմանը:

Հարգելի պատգամավորներ,

ամփոփելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը հնարավորություն է տալիս ապահովել բավարար երաշխիքներ առկա խնդիրների լուծման համար: Ուստի, կոչ եմ անում կողմ քվեարկել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին եւ այդ կերպ աջակցել կառավարության գործունեության արդյունավետ իրականացմանը»:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում