60 տարի առաջ այս օրը Սեմիպալատինսկի հրաձգարանում պայթեց խորհրդային առաջին ջերմամիջուկային ռումբը:
Հիմա ռումբի մի նմուշ գտնվում է Սարովսկի միջուկային զենքի թանգարանում, և տարբեր տրամաչափի ռումբերի թվում այն ամենախոշորն է ու սարսափազդուն:
Նրա մահացու միջուկը հավասար է 400 կիլոտոննայի՝ տրոտիլե էկվիվալենտով:
Ամեն տարի գիտնականներն ու մասնագետները, որոնք աշխատում են երկրի միջուկային վահանի ստեղծման ուղղությամբ, օգոստոսի 12-ին գալիս են այն սրահ, որտեղ ստեղծվել է մահացու զենքը, որի ավերիչ ուժն ի վիճակի է ոչնչացնել ամեն կենդանի բան երկրի վրա:
Իր ուժով ավերիչ զենքը ստեղծվել է երիտասարդ մարդկանց կողմից: Դրա ստեղծողների՝ ֆիզիկոսների ու մաթեմատիկոսների տարիքը եղել է 25-27 տարեկան: Տարիքով փոքր-ինչ մեծ էր Անդրեյ Սախարովը:
Սեմիպալատինսկում ջերմամիջուկային ռումբի առաջին փորձարկման համար պատրաստվել էր հատուկ հարթակ, իսկ մոտակա շրջաններից բնակչությունը տարհանվել էր:









































