Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշեր Թել Ավիվի կենտրոնում հայտնվել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ոսկեզօծ արձանը, հաղորդում է BBC-ն։
Քանդակագործ Իթայ Զալաիտը առանց քաղաքային իշխանությունների թույլտվության Իցխակ Ռաբինի հրապարակում տեղադրել է 4,5 մ բարձրությամբ արձանը, որին անվանել է «Թագավոր Բիբի»։
Քանդակագործը նշել է, որ արձանը պետք է դառնա բողոքի խորհրդանիշ և ուղղված է Նթենայահուի կերպարը իդեալականացնողների դեմ։ Նա նաև ցանկացել է ցույց տալ, թե որքան սահմանափակ է ինքնաարտահայտման ազատությունն Իսրայելում։
Իսրայելի մշակույթի նախարար Միրի Ռեգևը Facebook-ում գրել է, որ արձանն ատելության խորհրդանիշ է ընդդեմ Նեթանյահուի։ Իսկ Թել Ավիվի քաղաքային ադմինիստրացիան հրահանգել է Զալաիտին ապամոնտաժել քանդակը։












































