Monday, 06 07 2026
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Ծառուկյանի վերադարձի հետ կապված պրոբլեմ չենք տեսնում. Արմեն Ռուստամյան

Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե «Դաշնակցություն»-ն ընտրություններին ինչ ձևաչափով կմասնակցի, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ ժամանակը դեռ ցույց կտա, բայց իրենք հակված են գնալ առանձին. «Ինչ-որ նոր բան չկա, որ մեզ ստիպի գնալ դաշինքով: Հետագայում կերևա, բայց քանի մի քիչ ժամանակ կա և դեռ հայտնի չէ ընդհանրապես՝ ով է հայտ ներկայացնելու, ինչ ծրագրերով և ովքեր են խաղի մեջ մտնելու, դրա մասին խոսելը վաղ է»:

Ա. Ռուստամյանի խոսքով՝ ՀՀԿ-ի հետ ՀՅԴ-ի համագործակցությունը կապված չէ ո՛չ ընտրությունների հետ, ո՛չ էլ կառավարության ձևավորման գործընթացի հետ. «Մենք այդ համագործակցության մասին հայտարարել ենք՝ նպատակները հռչակելով, և այդ նպատակների շուրջ է, որ մենք համագործակցում ենք: Դա կապված չի որևէ այլ ձևաչափի հետ: Մեր համագործակցության մեջ ժամկետներ չկան: Շատ հստակ արձանագրված է համագործակցության ընդհանուր տրամաբանությունը: Այն հիմնականում վերաբերում է սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու պրոցեսներին: Սա մեծ գործընթաց է, որ պետք է տեղի ունենա հստակ ժամանակահատվածներում, որոնք արձանագրված են Սահմանադրության անցումային դրույթներում»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձն անակնկալ չի համարում. «Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է։ Պարոն Ծառուկյանը երբ ուզում է, կարող է վերադառնալ, ես դա շատ նորմալ եմ համարում: Ովքեր վալերյանկա են խմում, թող իրենք մտածեն՝ ինչու են այդ պատճառով վալերյանկա խմելու։ Դա իրենց գործն է, իսկ մենք փորձ ունենք բոլորի հետ համագործակցելու, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի»,- նշեց Ա. Ռուստամյանը և ընդգծեց, որ ՀՅԴ-ն Գագիկ Ծառուկյանի վերադարձի հետ կապված պրոբլեմ չի տեսնում:

Նրա խոսքով՝ այն գործիչները, ովքեր ունակ են ազդել քաղաքական պրոցեսների վրա ավելի լավ է քաղաքական դաշտ գան, քան մնան ստվերում։

Հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է վերադառալ առանց Սերժ Սարգսյանի թույլտվության, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ մենք պետք է անցած համարենք այն էտապը, երբ որևէ մեկը որևէ տեղ գնալու համար որևէ մեկից պիտի թույլատվություն խնդրի։ Ես սա մեր մեծ ձեռքբերումն եմ համարում։ Ցանկացած քաղաքական գործիչ, ցանկացած քաղաքական ուժ իր անելիքները պետք է ազատորեն ինքնուրույն որոշի: Գագիկ Ծառուկյանն ազատորեն, ինքնուրույն  պետք է որոշի իր անելիքը»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում