Գանայում չարագործները 10 տարի ղեկավարել են ԱՄՆ «ֆեյք» դեսպանատուն և վիզաներ են տրամադրել երկրի քաղաքացիներին, հաղորդում է The Washington Post-ը։
«Դեսպանատունը» գործել է Գանայի մայրաքաղաքի փլուզված շենքերից մեկում, որի ներսում եղել է ԱՄՆ դրոշ է և Բարաք Օբամայի նկարը։ Ինչպես նշում է պարբերականը, հաստատությունում աշխատող անձինք ԱՄՆ քաղաքացիներ չեն եղել, սակայն խոսել են անգլերեն և վիզաներ են տրամադրել հաճախորդներին 6 հազար ԱՄՆ դոլարի դիմաց։
Երկրում ԱՄՆ-ի իրական դեսպանատունը գտնվում է մայրաքաղաքի ամենահարուստ թաղամասում։ Ինպես նշվում է պետդեպարտամենտի հայտարարության մեջ, կազակերպությունը շուրջ 10 տարի գործել է առանց խոչընդոտների։ Հանցագործները կաշառք են տվել բարձրաստիճան պաշտոնյաներին, որպեսզի նրանք աչք փակեն տեղի ունեցածի վրա և համապատասխան փաստաթղթեր փոխանցեն իրենց։
Նշվում է, որ կազմակերպությունը փակվել է այս տարվա ամռանը։









































