Աշխարհահռչակ դերասանուհի Անջելինա Ջոլին նախատեսում է տեղափոխվել Լոնդոն, որպեսզի պաշտոն զբաղեցնի ՄԱԿ-ում։ Այս մասին հաղորդում է TMZ պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Ջոլին վերջապես կունենա իր երազանքների աշխատանքը։ Նա կարող է զբաղեցնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Դերասանուհին պատրաստվում է Մեծ Բրիտանիա տեղափոխվել վեց երեխաների հետ։ Ջոլին կարող է երեխաներին ԱՄՆ-ից դուրս բերել միայն նրանց հոր՝ Բրեդ Փիթի համաձայնությամբ։
Պարբերականը միևնույն ժամանակ նշում է, որ Ջոլիի ներկայացուցիչը հերքել է հնարավոր տեղափոխության մասին լուրերը և նշել , որ դերասանուհին բացառապես կենտրոնացած է աշխատանքի և երեխաների բարեկեցության վրա։










































