Դեկտեմբերի 6-ին, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում, Գյումրիում 20-ամյա երիտասարդի են դանակահարել:
Դեպքը տեղի է ունեցել Գյումրու Գորկու անվան կենտրոնական այգում: Հիշեցնենք, այս այգին համայնքապատկան չէ և որոշ տեղեկությունների համաձայն` սեփականատերը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է:
Դանակահարվել է 1995 թվականին ծնված, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ Աշոտ Վ.-ն: Armtimes.com-ի տեղեկություններով՝ 20-ամյա Աշոտը և ընկերները վիճաբանել են այլ տղաների հետ: Վեճի ընթացքում Աշոտը ստացել է մարմնական վնասվածքներ:
Տուժող՝ Աշոտ Վ.-ի քեռին և ընկերները, քաղաքացիական մեքենայով նրան տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն:
Դանակահարված Աշոտ Վ.-ի մոտ ախտորոշվել է աջ ազդրի վերին շրջանի կտրած-ծակած վերքեր, աջ ձեռքի մատների կտրված վերքեր, ջլերի վնասումներ և դեմքի շրջանի սալջարդ վերքեր:
Տուժած երիտասարդը շարունակում է ստացիոնար բուժումը: Առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում








































