ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել Է, որ Իրանի և համաշխարհային տերությունների միջև կնքված միջուկային համաձայնագիրն աշխարհն ավելի անվտանգ Է դարձրել, հաղորդում է Interfax-ը։
«Տարածաշրջանում ավելի անվտանգ Է դարձել, Գերմանիայում եւ ԱՄՆ-ում ավելի անվտանգ Է դարձել, Եվրոպայում, Իսրայելում, աշխարհում ավելի անվտանգ Է: Մեզանից՝ բոլորիցս Է կախված դա պահպանելը»,- ասել Է Քերին «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ վաստակի համար» շքանշանով պարգևատրվելու արարողության ժամանակ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի հետ արդեն խոսել Է միջուկային գործարքի մասին:
Ավելի վաղ Թրամփը Իրանի հետ կնքված պայմանագիրը որակել Է «աղետ» և «վատթարագույն գործարքը, որի շուրջ բանակցություններ Էին վարվում»։









































