Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը բաժանվել է ավելի քան 8 տարի առաջ, սակայն այդ տարիների հիշողությունները մինչ այժմ հուզում են նրանց: 44-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը Glamour ամսագրին պատմել է այն մասին, թե ինչ է զգացել դերասան Բրեդ Փիթից բաժնավելուց հետո, ում հետ ամուսնացած է եղել 2000-2005 թթ.:
Ամուսնալուծության ժամանակ Ջենիֆերը 35 տարեկան է եղել: Նա խոսոտվանել է, որ ինքը պետք է հոգեթերապևտի դիմեր, որպեսզի վերջինս օգներ ազատվել բոլոր վատ մտքերից:
Ջենիֆերի խոսքերով՝ զղջում է, որ երիտասարդ տարիքում շատ է կենտրոնացել խնդիրների վրա: Սակայն լավ է ուշ, քան երբեք: Այժմ նա իրեն լավ է զգում: Այնքան լավ, որ 44 տարեկան հասակում պատրաստ է ընտանիք ստեղծել ընկերոջ՝ 41-ամյա Ջասթին Թերուի հետ: Զույգը շուտով պլանավորում է ամուսնանալ: Չնայած որ հարաբերությունները պաշտոնապես գրանցված չեն, նրանք միասին են ապրում: Glamour-ին տված հարցազրույցում դերասանուհին նշել է, որ Ջասթինը լավ հայր կլինի:







































