Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միության հրավերով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը կմասնկակցի գործընկեր-կուսակցության համագումարին, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 5-7-ը Էսսեն քաղաքում: Հանրապետական կուսակցության պատվիրակության կազմում են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը:
Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ ՔԴՄ քաղաքական վերնախավի, ինչպես նաև եվրոպական այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երկարամյա արդյունավետ համագործակցության փորձ ունի գերմանացի քրիստոնեադեմոկրատների հետ ինչպես երկկողմանի ձևաչափով, այնպես էլ Եվրոպական Ժողովրդական կուսակցության շրջանակներում:









































