Դերասան Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում գրել է.
«Երկու խոսք էլեկտրոնային սարքերով երթևեկության կանոնների խախտումները ֆիքսելու և տուգանելու մասին:
Սկսեմ նրանից, ոոր երեխային էլ է պարզ, որ փաստացի այդ սարքերը կատարում են ոչ թե պրևենտիվ, այլ կոնկրետ փող գռփելու ֆունկցիա: Այնտեղ, որտեղ տեղադրված են տեսախցիկները, փողոցները գծված են այնպես, ինչպես Լոնդոնում, իսկ այդ տարածքից դուրս գծեր ընդհանրապես չկան, ասես Քաբուլն է: Եթե մարդկանց տուգանում եք գծերի փոքրիկ խախտման համար (ես սա կանվանեի «փրփուրներից եք կախվում»-իհարկե թալանի նպատակով), ապա բարի եղեք Երևանի, և ընդհանրապես ամբողջ Հյաստանի ճանապարհներին գծել այդ գծերը, տեղադրել նշաններ եվ լուսաֆորներ (քանի որ անգամ Երեվանի կենտրոնում կան տեղեր, որտեղ լուսաֆորները իսպառ բացակայում են), որպեսզի մարդ զգա , որ պետությունը միշտ կա, այլ ոչ թե պետությունը կա միայն այն տեղերում, որտեղ կարելի է մարդուց փող պլոկել:
Ախր գոնե էտ թալանի արդյունքում մեր փողերը գնային պետբուջե, էլի հանգիստ կլինեինք, որ դրանք մի բարի բանի կծառայեն: Բայց ոչ, այստեղ էլ են մեզ քցում, գումարի առյուծի բաժինը գնում է մասնավորի գրպանը:
P.S. Խնդրում եմ մի սպանեք մեր մեջ պետության հանդեպ հարգանքի և սիրո վերջին կաթիլները»:
Լուսանկարը՝ Bravo.am-ի








































