Էդինբուրգի համալսարանի գիտնականները մշակել են համակարգչային մեքենա, որը կարող է սեփական կատակները հորինել: Սակայն անսպասելիորեն պարզվել է, որ ավտոմատ կատակերգուն հումորի նկատմամբ քաղաքական սխալ մոտեցում ունի: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Արված հայտարարությանը տրվում է բառախաղով անսպասելի մեկնաբանություն: Հայտնի կատակերգուները, ինչպիսիք են Թոմի Կուպլերն ու Լես Դոուսոնը, վաղուց կիրառում են կատակելու այդ մեթոդը:
Ահա կատակներից մի քանիսը՝ ինձ դուր են գալիս այնպիսի կանայք, ինչպիսին իմ գազն է՝ բնական: Ինձ դուր են գալիս այնպիսի հարաբերություններ, ինչպիսիք են իմ ռեսուրսները՝ բաց, և այլն:









































