Գերամանիայի Բունդեսլիգայի ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստները դոպինգ-ստուգման կենթարկվեն: Sport.de-ի փոխանցմամբ՝ նման որոշում է կայացրել Գերմանիայի ֆուտբոլի միությունը:
ԳՖՄ-ն շարունակում է լուրջ պայքարն արգելված խթանիչների դեմ: Ստուգումը կիրականացվի սեպտեմբերին:
Նշվում է, որ ստուգման ամբողջական ծրագիրը պարտադիր կլինի բոլոր ֆուտբոլիստների համար, իսկ այն ֆուտբոլիստները, որոնք նաև արյան անալիզ են հանձնելու, ընտրվելու են պատահականության սկզբունքով:







































