Այսօր լրագրողները Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցին՝ նախագահի կողմից առաջադրված համաներումով Մարտի 1-ի գործով ձերբակալված անձինք ազատ կարձակվե՞ն, թե՞ ոչ։ Աբրահամյանը նկատեց, որ եթե այսքան համբերել են, թող երկու օր էլ համբերեն, քանի որ չորեքշաբթի օրը քննարկվում է համաներման մասին օրենքը, և բոլոր հարցերի պատասխանները պարզ կդառնան:
Ամեն դեպքում, նախագահի այդ քայլը նա ողջունում է` պատճառաբանելով, որ դա շատ ճիշտ և ժամանակին արված քայլ էր՝ անկախության 20-ամյակին նվիրված։ Այդ քայլը կթուլացնի նաև այն լարվածությունը, որը առկա է երկրում:
Լրագրողների հարցին, թե ճի՞շտ է, որ Վանո Սիրադեղյանը ուզում է վերադառնալ, և համաներումը կտարածվի նաև նրա վրա, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ես չունեմ նման տեղեկություն: Ես իրեն չեմ սպասում, վերադառնում է՝ թող վերադառնա, դա իր գործն է»:







































