The South China Morning Post-ի փոխանցմամբ՝ Չինաստանի կառավարությունը որոշել է կանանց արտաքնոցների թվաքանակի մեծացմամբ պայքարել դրանց մոտ գոյացող երկար հերթերի դեմ։
Չինաստանի իշխանությունների պլանի համաձայն՝ առևտրի կենտրոններում և մարդաշատ այլ վայրերում կանանց համար հասարակական արտաքնոցների թիվը կրկնակի կգերազանցի տղամարդկանց համար նախատեսված հասարակական արտաքնոցների թիվը։
Ավելի քիչ խտությամբ բնակատեղիներում այդ հարաբերակցությունը կկազմի 3-ը՝ 2-ի դիմաց։ Պարբերականը չի նշել, թե որքան ժամանակ են հերթի մեջ անցկացնում չինուհիները, սակայն նշում է, որ կանայք արտաքնոցում միջին հաշվով անցկացնում են 89 վայրկյան, մինչդեռ տղամարդկանց ցուցանիշը կազմում է 39 վայրկյան։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ համայն աշխարհում մոտ 2.4 միլիարդ մարդ ապրում է առանց արտաքնոցների։ Յուրաքանչյուր 10-րդ մարդ ստիպված է իր բնական կարիքները հոգալ փողոցում։







































