«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը: 260-ից ավելի աշխատակից չի ստացել 5-6 ամսվա աշխատավարձ։
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Լուսյա Քերոբյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց. Հինգ ամիս է մեզ աշխատեցնում են ու փող չեն տալիս, անամոթաբար ամեն ամիս ընդունում ու ազատում են, որպեզի վերջնահաշվարկ հանկարծ վերջում չլինի, բայց աշխատավարձերն էլ չեն տալիս, ասում են՝ բյուջեում փող չունենք»:
«Մեզ պահում եք, որ շրջանառությունը պահպանվի, հանկարծ պայթյուն չլինի, հանկարծ Երևանը վարի չգնա, բայց փող վճարելու հնարավորություն չունեք: Ո՞նց հասկանանք»,- նշեց Լուսյա Քերոբյանը:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպել է նաիրիտցիներին, բայց ոչ մի հստակ պատասխան չի տվել:
Մանրամասները՝ տեսանյութում:









































