Ֆերգիի, Q-Tipe ռեփերի և GoonRock պրոդյուսերի համատեղ աշխատանքի արդյունքը A Little Party Never Killed Nobody (All We Got) երգն է, որը դարձել է «Մեծն Գեթսբիի» սաունթրեք: Այն հիշեցնում է երբեք չվերջացող մի երեկույթ: Այսօր արդեն համացանցում հայտնվել է այդ երգի տեսահոլովակը:
«Փոքրիկ երեկույթը ոչ ոքի չի վնասի»,- ասում է շքեղ, փայլփլուն հագուստներով Ֆերգին, ով վերածվել է 1920-ականների գեղեցկուհու։







































