Հայաստան մեկ այցելության ընթացքում ըստ պաշտոնական տվյալի մեկ զբոսաշրջիկը ծախսում է 700-ից 800 դոլար, երբեմն այս թիվը հասնում է 1000 դոլարի: Այս ցուցանիշով, ըստ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալի, Ֆրանսիայում հանգստանալն ավելի էժան է: Այնտեղ մեկ այցի ընթացքում զբոսաշրջիկը ծախսում է 646 դոլար:
Ֆրանսիայում գնումներ անելը զբոսաշրջիկի համար այնքան էլ ձեռնտու չէ, ինչը չի կարելի ասել ԱՄՆ մասին: Այստեղ սնունդն ու հագուստը շատ ավելի էժան են զբոսաշրջիկի համար, քան Եվրոպայում: Հենց այդ պատճառով էլ մեկ զբոսաշրջիկն այս երկրում թողնում է միջինը 1184 դոլար:
Զբոսաշրջիկները պատրաստ են կլորիկ գումար թողնել նաև Գերմանիայում` 1253 դոլար: Երկիրը հայտնի է լավորակ հագուստի էժան խանութներով:
Գրեթե նույն չափի գումար մեկ զբոսաշրջիկը ծախսում է նաև Անգլիայում (1249 դոլար):







































